Դրյու Բերիմորը ծաղրել է Լեոնարդո ԴիԿապրիոյին
Դրյու Բերիմորն իր շոուի ժամանակ ծաղրել է Հոլիվուդի սրտակերներից մեկին: Խոսքը, իհարկե, Լեոնարդո ԴիԿապրիոյի մասին է, ով հայտնի է ոչ միայն իր դերասանական վարպետությամբ ու բարեգործական գործունեությամբ, այլև մոդելների հետ անցողիկ սիրավեպերով, գրել է Showbiz.am-ը։
«Ինձ դուր է գալիս, որ նա դեռ ակումբներ է հաճախում, զվարճանում է զբոսանավերում: Ինձ թվում է, որ նա երբեմն զվարճանում է թեթև վարքի տեր աղջիկների հետ», – կատակել է Դրուն հաղորդման ժամանակ:
Ի դեպ, Լեոնարդո ԴիԿապրիոն և Կամիլա Մորոնեն բաժանվել են այս ամառ՝ հինգ տարվա հարաբերություններից հետո։ Սակայն ամուրիի կարգավիճակում դերասանը երկար չմնաց։ Մի քանի ամիս անց նա սկսեց ժամանակ անցկացնել Ջիջի Հադիդի հետ։