«Օսկարի» սկանդալից հետո Ուիլ Սմիթն իր առաջին դերն է ստացել կինոյում
«Օսկարի» սկանդալից հետո դերասան Ուիլ Սմիթն իր առաջին դերն է ստացել կինոյում, Showbiz.am-ի փոխանցմամբ՝ գրում է The Sun-ը։
Հիշեցնենք, որ Ուիլ Սմիթն «Օսկար 2022» մրցանակաբաշխության ժամանակ ապտակել էր հաղորդավար Քրիս Ռոքին՝ իր կնոջ մասին վատ կատակ անելուց հետո:
Լրատվամիջոցների տվյալներով ՝ արտիստը կխաղա 2019 թվականի «Ալլադինի» սիքվելում, որտեղ նա մարմնավորել է Ջինի կերպարը։ Իրավիճակին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ սյուժեն մասամբ հիմնված է Շեհերեզադեի և 1001 գիշերների մասին հեքիաթների վրա:
Ֆիլմի նկարահանումները կսկսվեն արդեն 2023 թվականի վերջին։
«Սա կլինի առաջին ֆիլմերից մեկը, որում Ուիլը կխաղա «Օսկար»-ից հետո, և սա բավականին զարմանալի է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դա կլինի ֆիլմ երեխաների համար: Նա մեծ աշխատանք է կատարել իր վրա, և մինչև ֆիլմի թողարկումն այդ ամենն արդեն անցյալում կմնա»,- վստահեցրել է ինսայդերը: