Դրեյքի համերգի ժամանակ երկրպագուն ընկել է պատշգամբից
«Showbiz.am»-ի փոխանցմամբ՝ Դրեյքի ելույթի ժամանակ ողբերգություն է տեղի ունեցել։ Ռեփերի երկրպագուներից մեկն ընկել է թատերապատշգամբից. ինքը՝ արտիստը, չի նկատել, թե ինչ է տեղի ունեցել, սակայն մի քանի վայրկյան անց նրա մոտ է վազել նկարահանող խմբի անդամը և հայտարարել, որ անհրաժեշտ է դադարեցնել շոուն։
Ըստ TMZ-ի՝ երկրպագուն գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ։ Միջադեպից հետո նրան տեղափոխել են Հարլեմի հիվանդանոց։ Ըստ հրապարակման՝ տղամարդը չի տուժել, վնասվածքներ չի ունեցել։