Հայաստանի սնոուբորդիստ Նորիկ Թադևոսյանը զբաղեցրել է 29-րդ տեղը
Լեյք Փլեսիդ քաղաքում ընթացող Համաշխարհային Համալսարանական Ձմեռային 31-րդ խաղերում իր առաջին ելույթն է ունեցել Հայաստանի սնոուբորդիստ Նորիկ Թադևոսյանը:
Զուգահեռ հսկա ոլորավայրեջքի որակավորման փուլում մեր մազիկն ցույց է տվել
39.37 վրկ արդյունք և մտել 1/16 եզրափակիչ: Այստեղ նա պարտվել է ամերիկացի Հանտեր Բերնարդին և դուրս մնացել մրցապայքարից: Ընդհանուր հաշվարկով Նորիկ Թադևոսյանը 33 մասնակիցների մեջ զբաղեցրել է 29-րդ տեղը:
Այսօր նա հանդես կգա զուգահեռ ոլորավայրեջքի մրցումներում: