Թուրք դերասանուհին կմարմնավորի հայ բուժքրոջ կերպարը
Թուրքիայում նախկին մոդել, հայտնի դերասանուհի և երգչուհի Թուղբա Օզայը ասել է, որ իր մասնակցությամբ նոր ֆիլմ է նկարահանվում' հայերի ու թուրքերի մասին:
Ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքի' «48-րդ գունդ» կոչվող ֆիլմում Թուղբա Օզայը մարմնավորելու է հայ բուժքրոջ կերպարը: Այս մասին գրում է ermenihaber-ը:
«Նոր ֆիլմի աշխատանքներն ենք սկսում: Հայերի ու թուրքերի մասին պատմող «48-րդ գունդը» ֆիլմում ես կմարմնավորեմ հայ բուժքրոջ կերպարը: Այս անգամ Թուղբա Օզային կտեսնեք ձեզ համար անսպասելի կերպարով»,- ասել է նա: