Ե՞րբ կմեկնարկի Արցախում կտրոնների տրամադրման գործընթացը
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի հունվարի 18-ից.
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի հունվարի 18-ից՝ ժամը 9:00-ից:
Ավելորդ հերթերից խուսափելու համար հորդորում ենք յուրաքանչյուր ընտանիքից սպասարկման կետ ներկայանա մեկ անձ՝ իր հետ ունենալով ընտանիքի բոլոր անդամների համապատասխան փաստաթղթերը:
Տեղեկացնում ենք նաև, որ կտրոնները տրամադրվում են՝ խանութից համապատասխան գնումներ իրականացնելու նպատակով:
Ներկայացնում ենք Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում բացված սպասարկման կետերի հասցեները՝ լուսանկարով»: