Ինտերնետի մալուխը վնասվել է Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայված են ադրբեջանցի պսևդոբնապահպանները
Արցախում ընդհատվել է ինտերնետ կապի մատակարարումը։
«Արմենպրես»-ի տվյալներով՝ ինտերնետի մատակարարումը խափանվել է մալուխի վնասվելու պատճառով։
Մալուխը վնասվել է Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են ադրբեջանցի պսևդոբնապահպանները։