ՀՀ առողջապահության նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանի գրառումը
Երեկ տեղի է ունեցել հերթական ահասարսուռ ավտովթարը 6 զոհով, որից 2-ը երեխաներ են։
Բառերն անգամ ավելորդ են նկարագրելու, թե ինչ ենք մենք բոլորս զգում՝ կարդալով զոհերով ավտովթարի հերթական լուրը։
Իսկ վերջին ժամանակներում նման լուրերը գրեթե ամեն օր են։
Մահերի այս շարանը պետք է դադարեցվի և դա պետության պարտականությունն է՝ ապահովելու ճանապարհային անվտանգության պատշաճ մակարդակ, որպեսզի թե՛ ոտքով, թե՛ մեքենայով փողոց դուրս գալիս մեր քաղաքացիները չվտանգեն իրենց կյանքը։