Թուրքիան պատրաստ է ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդի դերը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Անկարայի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման գործում միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամության մասին:
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նրանք անդրադարձել են հացահատիկային միջանցքի շուրջ զարգացումներին, Թուրքիայի կողմից Ուկրաինային տրամադրվող մարդասիրական և էներգետիկ աջակցությանը», -ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը:
Էրդողանի խոսքով՝ Անկարան նաև կարող է դիվանագիտական ներդրում ունենալ Զապորոժիեի ատոմակայանում իրականացվող գործընթացի արագացման գործում: