Ռուսաստանի եւ Ղազախստանի ԱԱԾ աշխատակիցները Բայկոնուրում վնասազերծել են հանցավոր խմբավորում
Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունը տարածել է հայտարարություն, որ հունվարի 3-ին Ղազախստանի Ազգային անվտանգությունը եւ ՆԳՆ-ն Ռուսաստանի ԱԴԾ-ի եւ ՆԳՆ-ի հետ համատեղ Բայկոնուր քաղաքում իրականացրել են համատեղ հատուկ գործողություն եւ կասեցրել կազմակերպված հանցավոր խմբի հանրային վտանգ ներկայացնող գործունեությունը, տեղեկացրել է МК-ն։
Հաղորդման համաձայն՝ վնասազերծված խմբի կազմում էին Ռուսաստանի եւ Ղազախստանի քաղաքացիներ։ Նրանց հանցակիցները կալանավորվել են նաեւ Աստանա, Կըզըլորդա եւ Կոնաեւ քաղաքներում։
Կալանավորվել են հանցավոր խմբի 18 ղեկավար եւ ակտիվ մասնակից։ Նրանցից առգրավվել են հրազեն, դրամական միջոցներ։
Հանցավոր խումբը զբաղվում էր առեւանգումներով, դրամաշորթությամբ, զինված ավազակային հարձակումներով, թալանով։