Թուրքական Baykar ԱԹՍ արտադրողի արտահանման ծավալը 2022 թվականին աճել է մինչեւ 1,18 մլրդ դոլար
Թուրքական անօդաչու սարքեր արտադրող Baykar ընկերության վարչության ղեկավար Սելջուկ Բայրաքթարը հայտարարել է, որ անօդաչու սարքեր արտադրող առաջատար ընկերության արտահանման ծավալը 2022 թվականին ավելացել է մինչեւ 1,18 միլիարդ դոլար, թուրքական ընկերությունը պայմանագրեր է կնքել 18 երկրների հետ։ Այս մասին Բայրաքթարը գրել է Twitter-ի իր էջում։
Դատելով սոցցանցում տեղադրված ինֆոգրաֆիկայից՝ անցյալ տարի Baykar-ը անօդաչուների մատակարարման պայմանագրեր է կնքել 18 նոր արտասահմանյան գործընկերների հետ։ Ընկերության արտադրանքը մատակարարվում է աշխարհի 27 երկրներ։
Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ եկամուտների մեծ մասը՝ 99,3 տոկոսը, ընկերությունը ստանում է հենց արտադրանքի արտահանման հաշվին, հաղորդում է inosmi-ն: