Պուտինը թույլ է տվել «ոչ բարեկամ» երկրներից արտարժույթով ընդունել գազի վճարումները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է կարգադրություն, որով գազ վաճառող ընկերություններին թույլ է տվել արտարժույթով ընդունել վճարումները «ոչ բարեկամ» երկրներից:
Համաձայն այդ փաստաթղթի, ռուսական գազն արտասահման վաճառող ընկերությունները կարող են հաշվարկներ կատարել արտարժույթով, որը նշված է պայմանագրում: Դրա համար մատակարարողը պետք է բացի հատուկ բանկային հաշիվ, գնորդի պարտքը կհամարվի մարված, եթե գնորդը համապատասխան գումարը փոխանցի այդ հաշվին:
Այս տարվա մարտի 31-ին Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով գազի մատակարարումը «ոչ բարեկամական» երկրներ պետք է իրականացվեր բացառապես ռուսական ռուբլլիով, ինչի համար գնորդները պետք է «Գազպրոմբանկում» ռուբլու հաշիվներ բացեին:
Պուտինը հայտարարել էր, թե պատժամիջոցներ սահմանած «հավաքական Արևմուտքը» «ոչնչացրել է վստահությունն արտարժույթի հանդեպ»:
Մինչդեռ, ռուսական գազի գնորդների ցանկում «ոչ բարեկամական» երկրների մեծ մասը հրաժարվել է ենթարկվել Պուտինի կարգադրությանը, պնդելով, որ դա չի գործել արդեն կնքված պայմանագրերի դեպքում: