Երևան, 30.Սեպտեմբեր.2024, 00:00 |
Լույս չի լինելու․ հայտնի են հասցեները Խոլեստերինը նվազեցնելու իդեալական միջոց Երևի պետք էր ևս մի երկու գոլ խփել․ Տոտենհեմի ... Ե՞րբ է աշխատողը կրում նյութական պատասխանատվու... «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 65-ի Գնել Սանոսյանը դիտարկել է Շինուհայր ենթակայան... Հռոմում անցկացվել է ՀՀ Անկախության 33-ամյակին... Հրդեհ` Վարդենիկ գյուղում. այրվել է մոտ 800 հա... Դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն ամուսնացել է Արտակ Ջումայանը Սյունիքում բուժաշխատողների հե... 27-ամյա աղջիկը երգելով անզգուշաբար ընկել է գե... Իրաքն աջակցություն է հայտնել Լիբանանին Իսրայե... «BMW»-ն Նալբանդյան փողոցում բախվել է շենքի պա... Անցկացվեց «Երևանի գունավոր վազք»-ը Կարևոր է, որ մենք «Վարչապետի գավաթի» աշխարհագ... Բախվել են թիվ 473 երթուղին սպասարկող «ГАЗель»... Լիբանանի բանակը քաղաքացիներին կոչ է արել չներ... «Վարչապետի գավաթ»-ի մասնակից աշակերտներին հեծ... Միևնույն է, դու միջակ ես․ Չելսիի ֆուտբոլիստը՝... Մեր կարևոր ձեռքբերումը հավատքի գիտակցումն է․ ... Լիբանանում մահացած Նասրալլահի մարմինը դուրս է... Արարատում 44-ամյա տղամարդուն նստեցրել են ավտո... Ոտքիս ցավերը շատ են, ջարդված է․ «Եղնիկների» հ... Սանոսյանի այցը Սյունիք շարունակվում է. նախարա... «Ներուժ»-ը Հայաստանն էլ ավելի ուժեղացնելու մա... Ռոնալդուն կերկարաձգի պայմանագրի ժամկետն Ալ Նա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Երևանում «Կամազ» մակնիշի բեռնատար են գողացել ... Հաղթական գոլը վաստակեցինք 90 րոպեների քրտնաջա... Երևանն ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել կ... Ամբերդը վերականգնվում է․ ինչ է փոխվելու ամրոց... Իսրայելի պաշտպանության բանակն ակտիվացրել է իր... Հոռոմի խաչմերուկում 4 մեքենա է բախվել. «Օպել»... Օդի ջերմաստիճանը կնվազի Սուրբ Էջմիածին՝ Մայր Տաճար. Աննա Հակոբյանը լո... Շտապ նիստ է պահանջել Իրանը Աստղագուշակ՝ սեպտեմբերի 29-ի համար Մասնակցեցինք Մայր տաճարի վերաօծմանը. Փաշինյան... Բժիշկը գնահատել է առավոտյան սուրճի ազդեցությո... Ես ոչ մի քաղաքական ուժի չեմ աջակցում․ Գագիկ ... Իշխանական վերնախավը հեռացավ Մայր Աթոռից՝ չպատ... Կիրակի առավոտը Հրազդանի կիրճում. վարչապետը տե... Մայր տաճարի օծումն աննման արարողություն է․ Տի... Այսօր Սրտի համաշխարհային օրն է «Սուրբ Էջմիածին» բարձրագույն շքանշաններ են շն... Եզրափակվեց Նյու Յորքում Արարատ Միրզոյանի գլխա... Կներեք, պատրաստ չեմ հարցազրույց տալ. ՀՀ նախկի... Երևանում տեղի է ունեցել Սամբոյի միջազգային մր... Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը՝ Սուրբ Էջմիա... Սյունիքում բախվել են Opel-ն ու իրանական համար... Վեհափառը ակնարկեց Փաշինյանին. «Էջմիածնի դեմ մ... Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տար... Սա կլինի համերաշխության, միասնության քայլ. Բա... Հրդեհ` Վաղարշապատ քաղաքում Եկեղեցին բացառիկ դեր ունի մեր ազգի պատմության... Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում 16-ամյա... Մինչև 18:00 ջուր չի լինի. հասցեներ Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունը շարո... Արգիշտի Քյարամյանը լրագրողի հարցին ի պատասխան... «Բարև ձեզ, բարև ձեզ». ԱԱԾ տնօրենն ու ՆԳ նախար... Տիգրան Ավինյանը կնոջ հետ Էջմիածնում է. մասնակ... Ֆորմալ հրավերը ոչինչ չի փոխում Եկեղեցու դիրքո... Ի՞նչ կապ ունի Միխայիլ Միշուստինը «Սրբազան պայ... Փաշինյանը Աննա Հակոբյանի եւ Վահագն Խաչատուրյա... Մայր Տաճարի վերօծման արարողությունը եւ Սուրբ ... Որոշ հասցեներում լույս չի լինի Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տուֆ քարով բարձված «ԶԻԼ 130»-ը գլխիվայր շրջվե... Գազ չի լինի. հասցեներ Մանրամասներ՝ Օրբելու փողոցում տեղի ունեցած խո... Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կուն... Փորձեցինք դպրոցականներին քաջալերել․ Փաշինյանն... Վեց օր «Երևան կլասիկ ֆեստը» Թումանյանի անվան ... ՌԴ-ն պատրաստ է ՀՀ և Ադրբեջանի հետ եռակողմ հան... Բժիշկը անքնությունից ազատվելու պարզ ու հաճելի... Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարր... Օսասունան գոլառատ խաղում հաղթեց Բարսելոնային ... Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ Հայաստան մուտք գործել... Ամիլոիդոզ․ կարող է սրտի հետ կապված հիվանդությ... Ռեալ Սոսյեդադը խոշոր հաշվով հաղթեց Վալենսիայի... «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթում ՀՀ-ն ներկայ... Լիվերպուլը հաղթեց Վուլվսին ու գլխավորեց մրցաշ... Հեծանվավազքի «Վարչապետի գավաթը» այս տարվանից ... Խաղաղության հնարավոր չէ հասնել ցանկացած գնով ... Փոթորիկ՝ ԱՄՆ-ում․ զոհվել է 44 մարդ Այգում հայտնաբերվել է տղամարդու դի․ մանրամասն... Փրկարարները հայտնաբերել են անտառում մոլորված ... Շվեյցարիան ողջունում և աջակցում է Չինաստանի և... Լավ հանդիպում էր․ Էնցո Մարեսկա Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը կողաշրջվե... Հերքվել են ութ ժամ քնի առավելությունները Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցո... Վեդու Թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստ... Ծեծկռտnւք՝ Երևանում հայտնի «Արամե մյուզիք հոլ... Գնել Սանոսյանն այցելել է «Ագարակ» ենթակայան Լավրովն անմարդկային է անվանել Իսրայելի հարձակ... Մանրամասներ՝ Երևանում դպրոցում հրդեհի բռնկման... Քննարկվել է հոգեբուժական կազմակերպություններո... Պալմերն ԱՊԼ-ի նոր ռեկորդ գրանցեց Ռուսալեզու լրագրողին վռնդել են Մոլդովայի նախա...

Միջազգային իրավապաշտպանները շարունակում են պնդել Լաչինի միջանցքի անհապաղ վերաբացման անհրաժեշտության մասին

«Ամերիկայի ձայն»-ը քննարկել է միջազգային իրավապաշտպանների ու փորձագետների հետ Լաչինի միջանցքի արգելափակման հարցը: Պաշտոնական Վաշինգտոնը ևս կոչ է անում վերաբացել այն: Վաշինգտոնը շարունակում է մտահոգված մնալ Լաչինի միջանցքի տեղաշարժի արգելքներով և այդ իրավիճակից բխող հետզհետե ծանրացող հումանիտար հետևանքներով, հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայ և ադրբեջանցի իր գործընկերների հետ ունեցած առանձին հեռախոսազրույցների ընթացքում, ուր քննարկվել է խաղաղ բանակցային գործընթացը:

Ըստ Սպիտակ տան՝ Սալիվանը կոչ է արել լիարժեք վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և կողմերին հորդորել քայլեր կատարել, որոնք կմեղմեն լարվածությունը և հիմքեր կնախապատրաստեն ապագա բարիդրացիական հարաբերությունների համար։ Կողմերը հաստատել են հանձնառությունը բանակցային գործընթացին, որի «նպատակը խաղաղության համաձայնագրի ամբողջականացումն է»,- նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը, սակայն, կարծում է, որ այս հակամարտությունը երբևէ չի կարգավորվի, եթե անտեսվում են Լեռնային Ղարաբաղի բնակչության և հակամարտության բոլոր կողմերի կենսական կարիքները: «Լեռնային Ղարաբաղի հետ դրսի կապի արգելափակումը, որը խոչընդոտում է ցանկացած տեսակի ապրանքների, բժշկական պարագաների ու դեղերի, ծառայությունների կամ մարդկանց տեղաշարժին, մեծ վտանգ է տեղի բնակչության բարեկեցությանը»,- ընդգծել է նա «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում:

Մարկ Բեհրենդտը շեշտում է՝ Ադրբեջանը պատասխանատու է միջանցքի վերաբացման համար: «Ես չգիտեմ, թե ովքեր են այդ մարդիկ, որ փակել են միջանցքը: Պարզապես անհատներ են, թե՞ կապ ունեն պետական մարմինների հետ: Իրականում, չեմ կարծում, որ դա ունի որևէ նշանակություն: Կարևորն այն է, որ միջանցքը վերաբացվի, ու Ադրբեջանը պետք է ստանձնի այդ պարտավորությունը»,- նշում է նա: Նա կարևորում է այստեղ միջազգային խաղաղապահ ներկայությունը: Ըստ նրա՝ ցանկալի է, որ այն լիներ միջազգային որևէ կառույցի հովանու ներքո՝ ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի, որին կարող էր միանալ նաև ռուսական կողմը:

«Չափազանց կարևոր է, որ լինի խաղաղապահ ուժերի ինչ-որ միջազգային ներկայություն այստեղ՝ բոլոր կողմերի ու, անշուշտ, Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ապահովելու համար, որը ներկայումս վտանգի տակ է»,- ընդգծել է նա: Նա «թերի» է գնահատում ներկայումս ռուս խաղաղապահ ուժերի գործողությունները, քանի որ միջանցքի վերաբացման համար անմիջապես պատասխանատու են նաև ռուս խաղաղապահները, ովքեր եռակողմ հայտարարությամբ պարտավորություն են ստանձնել՝ ապահովելու այստեղ ազատ տեղաշարժը:

«Ռուս խաղաղապահները լիովին պարտավոր են այն բաց պահել։ Դա է նրանց այնտեղ գտնվելու հիմնական նպատակը: Նրանք այնտեղ են, որպեսզի պաշտպանեն Լեռնային Ղարաբաղի բնակչության հիմնարար անվտանգությունը»,- պնդում է նա:

Իր հերթին միջազգային իրավունքի ու մարդու իրավունքների հարցերով փորձագետ Շեյլա Փայլանն «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում կարծիք է հայտնում՝ Լաչինի միջանցքի փակումը կոպտորեն խախտում է ինչպես 2020 թ-ի նոյեմբերի եռակողմ հայտարարությունը, այնպես էլ միջազգային մարդասիրական իրավունքը:

«Շրջափակումները, որոնք կարող են պատճառ դառնալ զանգվածային սովի կամ մարդասիրական օգնությունից զրկվելուն, խստիվ արգելված են միջազգային իրավունքով և կարող են հանդիսանալ պատերազմական կամ մարդկության դեմ հանցագործություններ»,- նշում է Փայլանը: Նա նկատում է՝ չնայած Բաքվի պնդումներին, որ միջանցքը արգելափակված չէ և չկան տեղաշարժի խոչընդոտներ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին մասնակիցների ճնշող մեծամասնությունը բացահայտ կոչ արեց Բաքվին անհապաղ վերաբացել միջանցքը։ Սա նշանակալից է, քանի որ Ադրբեջանը չի կարող առանց հետևանքների անտեսել Անվտանգության խորհրդի հստակ կոչը, գտնում է նա:

«Ադրբեջանի պարտավորությունն է կատարել իր ստանձնած հանձնառությունները, իսկ միջազգային հանրության պարտականությունն է ամեն կերպ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դրանք կատարելու համար»,- ասում է Փայլանը:

Մարկ Բերհենդտն էլ ևս ընդգծում է միջազգային արձագանքի և ճնշման կարևորությունը՝ այս հարցում արձանագրելով որոշակի դրական միտումներ: Այսօր ականատես ենք ավելի շատ մայրաքաղաքներից հնչող հայտարարություններին Լաչինի միջանցքի վերաբացման մասին, ասում է նա՝ շեշտելով՝ դա կարևոր նախապայման է այս համատեքստում ցանկացած դրական տեղաշարժի համար: Միջանցքի վերաբացման կոչերին միացել է նաև Human Rights Watch կազմակերպությունը, որի կարծիքով՝ միջանցքը և դրա շրջակայքը վերահսկող Ադրբեջանի իշխանությունները և ռուսական խաղաղապահները պետք է այստեղ ապահովեն մարդասիրական օգնությամբ մեքենաների անցումը և ազատ տեղաշարժը: Անկախ նրանից, թե ադրբեջանցի ցուցարարներն ունեն իրական բնապահպանական մտահոգություններ, թե այլ դժգոհություններ, բողոքի ակցիան չպետք է զրկի Լեռնային Ղարաբաղի բնակիչներին հիմնարար ծառայություններից օգտվելու, ապրանքների և մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքից, պնդում է Human Rights Watch-ը:

Այս թեմայով

Լույս չի լինելու․ հայտնի են հասցեները Խոլեստերինը նվազեցնելու իդեալական միջոց Երևի պետք էր ևս մի երկու գոլ խփել․ Տոտենհեմի ... Ե՞րբ է աշխատողը կրում նյութական պատասխանատվու... «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 65-ի Գնել Սանոսյանը դիտարկել է Շինուհայր ենթակայան... Հռոմում անցկացվել է ՀՀ Անկախության 33-ամյակին... Հրդեհ` Վարդենիկ գյուղում. այրվել է մոտ 800 հա... Դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն ամուսնացել է Արտակ Ջումայանը Սյունիքում բուժաշխատողների հե... 27-ամյա աղջիկը երգելով անզգուշաբար ընկել է գե... Իրաքն աջակցություն է հայտնել Լիբանանին Իսրայե... «BMW»-ն Նալբանդյան փողոցում բախվել է շենքի պա... Անցկացվեց «Երևանի գունավոր վազք»-ը Կարևոր է, որ մենք «Վարչապետի գավաթի» աշխարհագ... Բախվել են թիվ 473 երթուղին սպասարկող «ГАЗель»... Լիբանանի բանակը քաղաքացիներին կոչ է արել չներ... «Վարչապետի գավաթ»-ի մասնակից աշակերտներին հեծ... Միևնույն է, դու միջակ ես․ Չելսիի ֆուտբոլիստը՝... Մեր կարևոր ձեռքբերումը հավատքի գիտակցումն է․ ... Լիբանանում մահացած Նասրալլահի մարմինը դուրս է... Արարատում 44-ամյա տղամարդուն նստեցրել են ավտո... Ոտքիս ցավերը շատ են, ջարդված է․ «Եղնիկների» հ... Սանոսյանի այցը Սյունիք շարունակվում է. նախարա... «Ներուժ»-ը Հայաստանն էլ ավելի ուժեղացնելու մա... Ռոնալդուն կերկարաձգի պայմանագրի ժամկետն Ալ Նա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Երևանում «Կամազ» մակնիշի բեռնատար են գողացել ... Հաղթական գոլը վաստակեցինք 90 րոպեների քրտնաջա... Երևանն ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել կ... Ամբերդը վերականգնվում է․ ինչ է փոխվելու ամրոց... Իսրայելի պաշտպանության բանակն ակտիվացրել է իր... Հոռոմի խաչմերուկում 4 մեքենա է բախվել. «Օպել»... Օդի ջերմաստիճանը կնվազի Սուրբ Էջմիածին՝ Մայր Տաճար. Աննա Հակոբյանը լո... Շտապ նիստ է պահանջել Իրանը Աստղագուշակ՝ սեպտեմբերի 29-ի համար Մասնակցեցինք Մայր տաճարի վերաօծմանը. Փաշինյան... Բժիշկը գնահատել է առավոտյան սուրճի ազդեցությո... Ես ոչ մի քաղաքական ուժի չեմ աջակցում․ Գագիկ ... Իշխանական վերնախավը հեռացավ Մայր Աթոռից՝ չպատ... Կիրակի առավոտը Հրազդանի կիրճում. վարչապետը տե... Մայր տաճարի օծումն աննման արարողություն է․ Տի... Այսօր Սրտի համաշխարհային օրն է «Սուրբ Էջմիածին» բարձրագույն շքանշաններ են շն... Եզրափակվեց Նյու Յորքում Արարատ Միրզոյանի գլխա... Կներեք, պատրաստ չեմ հարցազրույց տալ. ՀՀ նախկի... Երևանում տեղի է ունեցել Սամբոյի միջազգային մր... Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը՝ Սուրբ Էջմիա... Սյունիքում բախվել են Opel-ն ու իրանական համար... Վեհափառը ակնարկեց Փաշինյանին. «Էջմիածնի դեմ մ... Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տար... Սա կլինի համերաշխության, միասնության քայլ. Բա... Հրդեհ` Վաղարշապատ քաղաքում Եկեղեցին բացառիկ դեր ունի մեր ազգի պատմության... Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում 16-ամյա... Մինչև 18:00 ջուր չի լինի. հասցեներ Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունը շարո... Արգիշտի Քյարամյանը լրագրողի հարցին ի պատասխան... «Բարև ձեզ, բարև ձեզ». ԱԱԾ տնօրենն ու ՆԳ նախար... Տիգրան Ավինյանը կնոջ հետ Էջմիածնում է. մասնակ... Ֆորմալ հրավերը ոչինչ չի փոխում Եկեղեցու դիրքո... Ի՞նչ կապ ունի Միխայիլ Միշուստինը «Սրբազան պայ... Փաշինյանը Աննա Հակոբյանի եւ Վահագն Խաչատուրյա... Մայր Տաճարի վերօծման արարողությունը եւ Սուրբ ... Որոշ հասցեներում լույս չի լինի Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տուֆ քարով բարձված «ԶԻԼ 130»-ը գլխիվայր շրջվե... Գազ չի լինի. հասցեներ Մանրամասներ՝ Օրբելու փողոցում տեղի ունեցած խո... Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կուն... Փորձեցինք դպրոցականներին քաջալերել․ Փաշինյանն... Վեց օր «Երևան կլասիկ ֆեստը» Թումանյանի անվան ... ՌԴ-ն պատրաստ է ՀՀ և Ադրբեջանի հետ եռակողմ հան... Բժիշկը անքնությունից ազատվելու պարզ ու հաճելի... Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարր... Օսասունան գոլառատ խաղում հաղթեց Բարսելոնային ... Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ Հայաստան մուտք գործել... Ամիլոիդոզ․ կարող է սրտի հետ կապված հիվանդությ... Ռեալ Սոսյեդադը խոշոր հաշվով հաղթեց Վալենսիայի... «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթում ՀՀ-ն ներկայ... Լիվերպուլը հաղթեց Վուլվսին ու գլխավորեց մրցաշ... Հեծանվավազքի «Վարչապետի գավաթը» այս տարվանից ... Խաղաղության հնարավոր չէ հասնել ցանկացած գնով ... Փոթորիկ՝ ԱՄՆ-ում․ զոհվել է 44 մարդ Այգում հայտնաբերվել է տղամարդու դի․ մանրամասն... Փրկարարները հայտնաբերել են անտառում մոլորված ... Շվեյցարիան ողջունում և աջակցում է Չինաստանի և... Լավ հանդիպում էր․ Էնցո Մարեսկա Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը կողաշրջվե... Հերքվել են ութ ժամ քնի առավելությունները Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցո... Վեդու Թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստ... Ծեծկռտnւք՝ Երևանում հայտնի «Արամե մյուզիք հոլ... Գնել Սանոսյանն այցելել է «Ագարակ» ենթակայան Լավրովն անմարդկային է անվանել Իսրայելի հարձակ... Մանրամասներ՝ Երևանում դպրոցում հրդեհի բռնկման... Քննարկվել է հոգեբուժական կազմակերպություններո... Պալմերն ԱՊԼ-ի նոր ռեկորդ գրանցեց Ռուսալեզու լրագրողին վռնդել են Մոլդովայի նախա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan