Արցախից Հայաստան տեղափոխված հիվանդի վիճակը միջին ծանրության է
Դեկտեմբերի 19-ին Արցախի Հանրապետությունից ծանր վիճակով շտապօգնությամբ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն տեղափոխված 62-ամյա տղամարդու վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության, կայուն, տեղեկացնում է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը։
Կենտրոնից հայտնում են, որ տղամարդը ստանում է համապատասխան բուժում և պատրաստվում աորտոկորոնար շունտավորման: