Էրդողանը դատի է տվել հայտնի դերասանուհուն` «Twitter»-ում իրեն հայհոյելու համար
Թուրքիայի վաչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել Թուրքիայում հայտնի դերասանուհի Գոնջա Վուսլաթերի դեմ' մեղադրելով «Twitter»-ում իրեն հայհոյելու համար: Այա մասին գրում է ermenihaber-ը:
Թուրքական «Աքշամ» պարբերականի տեղեկացմամբ' հունիսի 25-ին, այն պահին երբ Էրդողանը ուղիղ եթերում խոսել է Գեզիի դեպքերի մասին, դերասանուհին նրա հասցեին հայհոյանք պարունակող «tweet» է գրել:
Էրդողանի փաստաբանները դիմելով դատախազություն պահանջել են պարզել, թե արդյոք «@Gonca_Vuslateri» թվիթերյան էջը պատկանում է դերասանուհուն: Ինչպես նաև դատախազություն են ներկայացրել այդ էջում հրապարակված վարչապետի ծաղրանկարը ու հայհոյանք պարոնակող «tweet»-ը: