Լաչինի միջանցքի զարգացումները ոչ միայն խոչընդոտում են ազատ տեղաշարժը, այլև վտանգում Հարավային Կովկասում խաղաղության ողջ գործընթացը. Լիտվայի ԱԳՆ
Լիտվայի ԱԳՆ-ն թվիթերյան միկրոբլոգում իր մտահոգությունն է հայտնել Լաչինի միջանցքի փակման կապալցությամբ: Հայտարարությունում մասնավորապես ասվում է.
«Խորապես անհանգստացած ենք Լաչինի միջանցքի շարունակական շրջափակմամբ, ինչը հանգեցրել է մարդասիրական ծանր հետևանքների Լեռնային Ղարաբաղի համար: Նման զարգացումները ոչ միայն խոչընդոտում են ազատ տեղաշարժը, այլև վտանգում Հարավային Կովկասում խաղաղության ողջ գործընթացը»: