Վաղը Ստեփանակերտում հայտարարում եմ հանրահավաք. Ռուբեն Վարդանյան
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը վաղը ժամը 3-ին Ստեփանակերտում հանրահավաք են հայտարարում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Ռուբեն Վարդանյանը:
«Կոչ եմ անում բոլորին մասնակցել այդ հանրահավաքին, որցույց տանք մեր ուժը, ցույց տանք, որ միասին ենք, որ արցախցին մեծ ուժ է: Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու մեր անկախության, մեր անվտանգության, մեր զարգացման ծրագրերն իրականացնելու մեջ»: