Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ԱՀ ՊԲ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, այսօր արդեն երկրորդ անգամ, ապատեղեկատվություն է տարածում այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, մասնավորապես՝ ժամը 20:10-ին կրակ բացելով ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։