Երևան, 30.Սեպտեմբեր.2024, 00:00 |
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կուրտուան վնասվածք... «Հըզբոլլահ»-ը նոր առաջնորդ ունի Տիգրան Ավինյանն Իտալիայում է Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը Մայր Տաճարում... ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կժամանի Հայաստ... Գազ չի լինելու Մանրամասներ՝ Նալբանդյան փողոցում տեղի ունեցած... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լույս չի լինելու․ հայտնի են հասցեները Խոլեստերինը նվազեցնելու իդեալական միջոց Երևի պետք էր ևս մի երկու գոլ խփել․ Տոտենհեմի ... Ե՞րբ է աշխատողը կրում նյութական պատասխանատվու... «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 65-ի Գնել Սանոսյանը դիտարկել է Շինուհայր ենթակայան... Հռոմում անցկացվել է ՀՀ Անկախության 33-ամյակին... Հրդեհ` Վարդենիկ գյուղում. այրվել է մոտ 800 հա... Դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն ամուսնացել է Արտակ Ջումայանը Սյունիքում բուժաշխատողների հե... 27-ամյա աղջիկը երգելով անզգուշաբար ընկել է գե... Իրաքն աջակցություն է հայտնել Լիբանանին Իսրայե... «BMW»-ն Նալբանդյան փողոցում բախվել է շենքի պա... Անցկացվեց «Երևանի գունավոր վազք»-ը Կարևոր է, որ մենք «Վարչապետի գավաթի» աշխարհագ... Բախվել են թիվ 473 երթուղին սպասարկող «ГАЗель»... Լիբանանի բանակը քաղաքացիներին կոչ է արել չներ... «Վարչապետի գավաթ»-ի մասնակից աշակերտներին հեծ... Միևնույն է, դու միջակ ես․ Չելսիի ֆուտբոլիստը՝... Մեր կարևոր ձեռքբերումը հավատքի գիտակցումն է․ ... Լիբանանում մահացած Նասրալլահի մարմինը դուրս է... Արարատում 44-ամյա տղամարդուն նստեցրել են ավտո... Ոտքիս ցավերը շատ են, ջարդված է․ «Եղնիկների» հ... Սանոսյանի այցը Սյունիք շարունակվում է. նախարա... «Ներուժ»-ը Հայաստանն էլ ավելի ուժեղացնելու մա... Ռոնալդուն կերկարաձգի պայմանագրի ժամկետն Ալ Նա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Երևանում «Կամազ» մակնիշի բեռնատար են գողացել ... Հաղթական գոլը վաստակեցինք 90 րոպեների քրտնաջա... Երևանն ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել կ... Ամբերդը վերականգնվում է․ ինչ է փոխվելու ամրոց... Իսրայելի պաշտպանության բանակն ակտիվացրել է իր... Հոռոմի խաչմերուկում 4 մեքենա է բախվել. «Օպել»... Օդի ջերմաստիճանը կնվազի Սուրբ Էջմիածին՝ Մայր Տաճար. Աննա Հակոբյանը լո... Շտապ նիստ է պահանջել Իրանը Աստղագուշակ՝ սեպտեմբերի 29-ի համար Մասնակցեցինք Մայր տաճարի վերաօծմանը. Փաշինյան... Բժիշկը գնահատել է առավոտյան սուրճի ազդեցությո... Ես ոչ մի քաղաքական ուժի չեմ աջակցում․ Գագիկ ... Իշխանական վերնախավը հեռացավ Մայր Աթոռից՝ չպատ... Կիրակի առավոտը Հրազդանի կիրճում. վարչապետը տե... Մայր տաճարի օծումն աննման արարողություն է․ Տի... Այսօր Սրտի համաշխարհային օրն է «Սուրբ Էջմիածին» բարձրագույն շքանշաններ են շն... Եզրափակվեց Նյու Յորքում Արարատ Միրզոյանի գլխա... Կներեք, պատրաստ չեմ հարցազրույց տալ. ՀՀ նախկի... Երևանում տեղի է ունեցել Սամբոյի միջազգային մր... Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը՝ Սուրբ Էջմիա... Սյունիքում բախվել են Opel-ն ու իրանական համար... Վեհափառը ակնարկեց Փաշինյանին. «Էջմիածնի դեմ մ... Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տար... Սա կլինի համերաշխության, միասնության քայլ. Բա... Հրդեհ` Վաղարշապատ քաղաքում Եկեղեցին բացառիկ դեր ունի մեր ազգի պատմության... Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում 16-ամյա... Մինչև 18:00 ջուր չի լինի. հասցեներ Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունը շարո... Արգիշտի Քյարամյանը լրագրողի հարցին ի պատասխան... «Բարև ձեզ, բարև ձեզ». ԱԱԾ տնօրենն ու ՆԳ նախար... Տիգրան Ավինյանը կնոջ հետ Էջմիածնում է. մասնակ... Ֆորմալ հրավերը ոչինչ չի փոխում Եկեղեցու դիրքո... Ի՞նչ կապ ունի Միխայիլ Միշուստինը «Սրբազան պայ... Փաշինյանը Աննա Հակոբյանի եւ Վահագն Խաչատուրյա... Մայր Տաճարի վերօծման արարողությունը եւ Սուրբ ... Որոշ հասցեներում լույս չի լինի Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տուֆ քարով բարձված «ԶԻԼ 130»-ը գլխիվայր շրջվե... Գազ չի լինի. հասցեներ Մանրամասներ՝ Օրբելու փողոցում տեղի ունեցած խո... Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կուն... Փորձեցինք դպրոցականներին քաջալերել․ Փաշինյանն... Վեց օր «Երևան կլասիկ ֆեստը» Թումանյանի անվան ... ՌԴ-ն պատրաստ է ՀՀ և Ադրբեջանի հետ եռակողմ հան... Բժիշկը անքնությունից ազատվելու պարզ ու հաճելի... Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարր... Օսասունան գոլառատ խաղում հաղթեց Բարսելոնային ... Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ Հայաստան մուտք գործել... Ամիլոիդոզ․ կարող է սրտի հետ կապված հիվանդությ... Ռեալ Սոսյեդադը խոշոր հաշվով հաղթեց Վալենսիայի... «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթում ՀՀ-ն ներկայ... Լիվերպուլը հաղթեց Վուլվսին ու գլխավորեց մրցաշ... Հեծանվավազքի «Վարչապետի գավաթը» այս տարվանից ... Խաղաղության հնարավոր չէ հասնել ցանկացած գնով ... Փոթորիկ՝ ԱՄՆ-ում․ զոհվել է 44 մարդ Այգում հայտնաբերվել է տղամարդու դի․ մանրամասն... Փրկարարները հայտնաբերել են անտառում մոլորված ... Շվեյցարիան ողջունում և աջակցում է Չինաստանի և... Լավ հանդիպում էր․ Էնցո Մարեսկա Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը կողաշրջվե... Հերքվել են ութ ժամ քնի առավելությունները Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցո...

Արցախի շրջափակումը պետք է դիտարկվի որպես Ադրբեջանի համակարգված քաղաքականության մաս՝ ուղղված արցախցիներին հայրենի հողից իսպառ հեռացնելուն․ Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքները․

2022թ. դեկտեմբերի 11-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ներկայանալով որպես բնապահպան ակտիվիստներ, շինծու բնապահպանական մտահոգությունների պատրվակով փակել են Արցախը Հայաստանի և աշխարհի հետ կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը:

Ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ գտնվող ճանապարհը օգտագործվում է միայն մարդկանց և Արցախի խաղաղ բնակչության համար նախատեսված ապրանքների փոխադրման համար: Լաչինի միջանցքի արգելափակումը փաստացի նշանակում է շրջափակում 120 000 բնակչություն ունեցող ամբողջ Արցախի համար: Բացի այդ, ճանապարհի արգելափակման պատճառով Արցախի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող համայնքները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ մայրաքաղաք Ստեփանակերտից և ամբողջ Արցախից:

Վերջին 10 օրվա ընթացքում սա Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման երկրորդ դեպքն է: 2022թ. դեկտեմբերի 3-ին մի խումբ ադրբեջանցիներ նույն հորինված բնապահպանական պատրվակներով փակել էին Լաչինի միջանցքը: Ռուսական խաղաղապահ զորակազմի ներգրավմամբ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունների արդյունքում ճանապարհը ապաշրջափակվել է:

Քանի որ Լաչինի միջանցքը նախ և առաջ հումանիտար նշանակություն ունեցող ճանապարհ է արցախահայության կենսաապահովման համար, դրա փակումը, թեկուզ կարճ ժամանակով, հղի է անդառնալի և աղետալի մարդասիրական հետևանքներով: Հայաստանի Հանրապետությունից Արցախ է ներկրվում օրական 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, այդ թվում` հացահատիկ, ալյուր, բանջարեղեն, միրգ, տնտեսական ապրանքներ և այլն: Ներկայումս ամբողջությամբ դադարեցված է սննդի, բժշկական պարագաների և էներգակիրների մատակարարումը դեպի Արցախ:

Ձմռան ցուրտ պայմաններում շուրջ 1100 խաղաղ բնակիչներ` այդ թվում կանայք, ծերեր և 270 երեխաներ, Լաչինի միջանցքում հայտնվել են անորոշ վիճակում` չկարողանալով վերադառնալ Արցախ` իրենց տները և ընտանիքների մոտ: Բացի այն փաստից, որ կտրված են իրենց ընտանիքներից, նրանք նաև զրկված են կրթության իրավունքից:

Դեպի Արցախ և Արցախից դուրս տանող միակ ճանապարհի արգելափակումը նաև բժշկական լուրջ ճգնաժամ է ստեղծել Արցախի առողջապահական համակարգի համար: Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի և Արցախի առողջապահության նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Լաչինի միջանցքի շարունակական խցանման պատճառով Հայաստանի հանրապետական բժշկական կենտրոններում անհետաձգելի բուժում ստանալու և հոսպիտալացնելու կարիք ունեցող ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների տեղափոխումը անհնարին է դարձել: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին և արձանագրել, որ Ադրբեջանի կողմից ներկայումս իրականացվող ահաբեկչական գործողությունների հետևանքով այդ հիվանդների կյանքին մեծ վտանգ է սպառնում:

Անհերքելի ապացույցներ կան, որ այդ քարոզարշավը կազմակերպված է Ադրբեջանի իշխանությունների կողմից: Նախևառաջ, Ադրբեջանի այսպես կոչված «բնապահպանական» քարոզարշավը ուղեկցվում է մի շարք ադրբեջանական լրագրողների կողմից, որոնք ապահովում են ընթացիկ գործողությունների ամբողջական լուսաբանում ուղիղ եթերով: Բացի այդ, լրագրողները անընդհատ սադրում են ռուս խաղաղապահներին և խաթարում նրանց առաքելությունը` փորձելով ներխուժել նրանց դիրքերը և նույնիսկ քաշքշել նրանց: Նրանցից ոմանք, ովքեր ներկայանում են որպես «բնապահպան» ակտիվիստներ, իրականում որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են, որոնք ֆինանսավորվում են ադրբեջանական իշխանությունների և Ալիևի հիմնադրամի կողմից: Ավելին, ապացույցներ կան, որ ճանապարհը փակողների թվում կան նաև Ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցիչներ:

Դեկտեմբերի 13-ին, ժամը 18:00-ին, ադրբեջանական կողմը միտումնավոր դադարեցրել է գազամատակարարումը Արցախի ողջ տարածքում, ինչը 2022թ. փետրվար-մարտ ամիսների իրադարձությունների կրկնողությունն է, որը հանգեցնում է մի շարք անբարենպաստ հումանիտար հետևանքների, ինչպիսիք են` 1. գազով ջեռուցվող դպրոցներում ուսումնական գործընթացի խաթարում, 2. գազով ջեռուցվող պետական գերատեսչությունների և կենսական նշանակություն ունեցող հիմնարկների աշխատանքի խաթարում, 3. մարդկանց տները գազով տաքացնելու անհնարինություն, 4. մի շարք տնային տնտեսություններում տաք ջրի բացակայություն, 5. գազով ջեռուցվող հիվանդանոցների աշխատանքի խաթարում, 6. տրանսպորտային միջոցների վառելիքի բացակայություն և այլն:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ Լաչինի միջանցքի անխափան շահագործումը, որը հիմնականում ծառայում է մարդասիրական նպատակների համար, երաշխավորված է 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ: Եռակողմ հայտարարության 6-րդ հոդվածում մասնավորապես նշվում է. «Լաչինի միջանցքը (5կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև հաղորդակցությունը և միևնույն ժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, կմնա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ:»:

Ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է հայտարարության դրույթները և դրանով իսկ չի կատարում իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները:

Հարկ է նշել նաև, որ բժշկական և հիվանդանոցային բոլոր պարագաների ազատ փոխադրումը երաշխավորված է նաև միջազգային մարդասիրական իրավունքով, մասնավորապես` Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին ժնևյան IV կոնվենցիայով: Լաչինի միջանցքի արգելափակումը կոնվենցիայի ակնհայտ խախտում է:

Արցախի շրջափակումը առանձին դրվագ չէ, և այն պետք է դիտարկվի որպես Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ և համակարգված քաղաքականության մի մաս, որն ուղղված է արցախցիներին հայրենի հողից իսպառ հեռացնելուն: 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ երաշխավորված հրադադարի հաստատումից ի վեր Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս հայտնել է ադրբեջանական կողմի նմանատիպ սպառնալիքների և սադրանքների կրկնության մասին: Վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանը` 1. միտումնավոր և բազմիցս հարձակվել է Արցախի ենթակառուցվածքների վրա` նպատակ ունենալով ահաբեկել և վախեցնել Արցախի բնակչությանը, 2. շաբաթներով Արցախի բնակչությանը թողել է առանց գազի և ջրի մատակարարման, 3. խափանել է սեզոնային գյուղատնտեսական աշխատանքները` թիրախավորելով գյուղացիներին, 4. բարձրախոսներով մշտապես հոգեբանական ճնշումների է ենթարկել իրենց դիրքերի մոտակայքում գտնվող հայկական համայնքների բնակիչներին, 5. փորձել է ապատեղեկատվություն և խուճապ տարածել մարդկանց շրջանում` կիբեռհարձակումներ իրականացնելով Արցախի պետական տեղեկատվական ռեսուրսների վրա:

Ադրբեջանի այս անսահման պահվածքի հիմնական պատճառը միջազգային հանրության և դրա դերակատարների պատշաճ արձագանքի բացակայությունն է: Միջազգային հանրությունը պետք է անհապաղորեն միաձայն և միանշանակ դիրքորոշում ընդունի, ինչպես նաև ձեռնարկի հասցեական գործողություններ` դատապարտելու, պատժելու և կանխարգելելու Ադրբեջանին շարունակ գործել բացարձակապես անպատժելիության զգացումով և հասնել իր վերջնական նպատակին` Արցախի ժողովրդի բնաջնջմանը:

Այս թեմայով

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կուրտուան վնասվածք... «Հըզբոլլահ»-ը նոր առաջնորդ ունի Տիգրան Ավինյանն Իտալիայում է Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը Մայր Տաճարում... ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կժամանի Հայաստ... Գազ չի լինելու Մանրամասներ՝ Նալբանդյան փողոցում տեղի ունեցած... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լույս չի լինելու․ հայտնի են հասցեները Խոլեստերինը նվազեցնելու իդեալական միջոց Երևի պետք էր ևս մի երկու գոլ խփել․ Տոտենհեմի ... Ե՞րբ է աշխատողը կրում նյութական պատասխանատվու... «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 65-ի Գնել Սանոսյանը դիտարկել է Շինուհայր ենթակայան... Հռոմում անցկացվել է ՀՀ Անկախության 33-ամյակին... Հրդեհ` Վարդենիկ գյուղում. այրվել է մոտ 800 հա... Դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն ամուսնացել է Արտակ Ջումայանը Սյունիքում բուժաշխատողների հե... 27-ամյա աղջիկը երգելով անզգուշաբար ընկել է գե... Իրաքն աջակցություն է հայտնել Լիբանանին Իսրայե... «BMW»-ն Նալբանդյան փողոցում բախվել է շենքի պա... Անցկացվեց «Երևանի գունավոր վազք»-ը Կարևոր է, որ մենք «Վարչապետի գավաթի» աշխարհագ... Բախվել են թիվ 473 երթուղին սպասարկող «ГАЗель»... Լիբանանի բանակը քաղաքացիներին կոչ է արել չներ... «Վարչապետի գավաթ»-ի մասնակից աշակերտներին հեծ... Միևնույն է, դու միջակ ես․ Չելսիի ֆուտբոլիստը՝... Մեր կարևոր ձեռքբերումը հավատքի գիտակցումն է․ ... Լիբանանում մահացած Նասրալլահի մարմինը դուրս է... Արարատում 44-ամյա տղամարդուն նստեցրել են ավտո... Ոտքիս ցավերը շատ են, ջարդված է․ «Եղնիկների» հ... Սանոսյանի այցը Սյունիք շարունակվում է. նախարա... «Ներուժ»-ը Հայաստանն էլ ավելի ուժեղացնելու մա... Ռոնալդուն կերկարաձգի պայմանագրի ժամկետն Ալ Նա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Երևանում «Կամազ» մակնիշի բեռնատար են գողացել ... Հաղթական գոլը վաստակեցինք 90 րոպեների քրտնաջա... Երևանն ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել կ... Ամբերդը վերականգնվում է․ ինչ է փոխվելու ամրոց... Իսրայելի պաշտպանության բանակն ակտիվացրել է իր... Հոռոմի խաչմերուկում 4 մեքենա է բախվել. «Օպել»... Օդի ջերմաստիճանը կնվազի Սուրբ Էջմիածին՝ Մայր Տաճար. Աննա Հակոբյանը լո... Շտապ նիստ է պահանջել Իրանը Աստղագուշակ՝ սեպտեմբերի 29-ի համար Մասնակցեցինք Մայր տաճարի վերաօծմանը. Փաշինյան... Բժիշկը գնահատել է առավոտյան սուրճի ազդեցությո... Ես ոչ մի քաղաքական ուժի չեմ աջակցում․ Գագիկ ... Իշխանական վերնախավը հեռացավ Մայր Աթոռից՝ չպատ... Կիրակի առավոտը Հրազդանի կիրճում. վարչապետը տե... Մայր տաճարի օծումն աննման արարողություն է․ Տի... Այսօր Սրտի համաշխարհային օրն է «Սուրբ Էջմիածին» բարձրագույն շքանշաններ են շն... Եզրափակվեց Նյու Յորքում Արարատ Միրզոյանի գլխա... Կներեք, պատրաստ չեմ հարցազրույց տալ. ՀՀ նախկի... Երևանում տեղի է ունեցել Սամբոյի միջազգային մր... Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը՝ Սուրբ Էջմիա... Սյունիքում բախվել են Opel-ն ու իրանական համար... Վեհափառը ակնարկեց Փաշինյանին. «Էջմիածնի դեմ մ... Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տար... Սա կլինի համերաշխության, միասնության քայլ. Բա... Հրդեհ` Վաղարշապատ քաղաքում Եկեղեցին բացառիկ դեր ունի մեր ազգի պատմության... Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում 16-ամյա... Մինչև 18:00 ջուր չի լինի. հասցեներ Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունը շարո... Արգիշտի Քյարամյանը լրագրողի հարցին ի պատասխան... «Բարև ձեզ, բարև ձեզ». ԱԱԾ տնօրենն ու ՆԳ նախար... Տիգրան Ավինյանը կնոջ հետ Էջմիածնում է. մասնակ... Ֆորմալ հրավերը ոչինչ չի փոխում Եկեղեցու դիրքո... Ի՞նչ կապ ունի Միխայիլ Միշուստինը «Սրբազան պայ... Փաշինյանը Աննա Հակոբյանի եւ Վահագն Խաչատուրյա... Մայր Տաճարի վերօծման արարողությունը եւ Սուրբ ... Որոշ հասցեներում լույս չի լինի Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տուֆ քարով բարձված «ԶԻԼ 130»-ը գլխիվայր շրջվե... Գազ չի լինի. հասցեներ Մանրամասներ՝ Օրբելու փողոցում տեղի ունեցած խո... Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կուն... Փորձեցինք դպրոցականներին քաջալերել․ Փաշինյանն... Վեց օր «Երևան կլասիկ ֆեստը» Թումանյանի անվան ... ՌԴ-ն պատրաստ է ՀՀ և Ադրբեջանի հետ եռակողմ հան... Բժիշկը անքնությունից ազատվելու պարզ ու հաճելի... Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարր... Օսասունան գոլառատ խաղում հաղթեց Բարսելոնային ... Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ Հայաստան մուտք գործել... Ամիլոիդոզ․ կարող է սրտի հետ կապված հիվանդությ... Ռեալ Սոսյեդադը խոշոր հաշվով հաղթեց Վալենսիայի... «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթում ՀՀ-ն ներկայ... Լիվերպուլը հաղթեց Վուլվսին ու գլխավորեց մրցաշ... Հեծանվավազքի «Վարչապետի գավաթը» այս տարվանից ... Խաղաղության հնարավոր չէ հասնել ցանկացած գնով ... Փոթորիկ՝ ԱՄՆ-ում․ զոհվել է 44 մարդ Այգում հայտնաբերվել է տղամարդու դի․ մանրամասն... Փրկարարները հայտնաբերել են անտառում մոլորված ... Շվեյցարիան ողջունում և աջակցում է Չինաստանի և... Լավ հանդիպում էր․ Էնցո Մարեսկա Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը կողաշրջվե... Հերքվել են ութ ժամ քնի առավելությունները Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցո...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan