Արցախից ՀՀ միջպետական մայրուղին բաց է. մառախուղ է Սյունիքի մարզում. ԱՀ ՆԳՆ
Արցախի Հանրապետության բարձրադիր գոտիներում մառախուղի պատաճառով տեսանելիությունը ցածր է: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Դեպի ՀՀ միջպետական մայրուղին բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Մառախուղ է Սյունիքի մարզում:
Վթարներն ու արտակարգ այլ իրավիճակները բացառելու նպատակով, ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր է:
Պահպանեք ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները: