Ռուսաստանի դեմ տրիբունալներ ստեղծելու Արեւմուտքի փորձերը լեգիտիմություն չեն ունենա․ Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության դեմ տրիբունալներ ստեղծելու Արեւմուտքի փորձերը լեգիտիմություն չեն ունենա։ Այս մասին նա ասել է մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է Gazeta-ն։
Պեսկովն ընդգծել է, որ ռուս քննիչներն ամեն օր շատ լարված եւ տքնաջան աշախատանք են տանում հատուկ ռազմական գործողության ընթացքում Ուկրաինաի բոլոր հանցագործություններն արձանագրելու ուղղությամբ։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ կարեւոր է նաեւ դրան ավելացնել այն հանցագործությունների մասին տվյալները եւ տեղեկությունները, որոնք կատարվել են 2014 թվականից եւ որոնց վերաբերյալ Ռուսաստանը Արեւմուտքի արձագանքը չի տեսել։
«Ինչ վերաբերում է ինչ-որ տրիբունալներ ստեղծելու փորձերին, դրանք որեւէ լեգիտիմություն չեն ունենա, չեն ընդունվի եւ կդատապարտվեն մեր կողմից», — ասել է Պեսկովը։