Սանդրա Բալոքն ամեն գիշեր հարբած զանգում է ինձ. Ջորջ Քլունի
Ամերիկացի դերասանուհի Սանդրա Բալոքը հայտարարել է, որ Ջորջ Քլունին իր մոտ սեքսուալ հետաքրքրություն չի առաջացնում:
Հոլիվուդյան սրտակերն էլ իր հերթին հայտարարել է, որ Սանդրան մշտապես հարբում և զանգահարում է իրեն:
«Նա կարող է ասել, թե ես իրեն չեմ հետաքրքրում, բայց ամեն գիշեր ժամը 3–ին հարբած զանգահարում է ինձ: Եվ դա մշտական բնույթ է կրում»:
Նշենք, որ Քլունին առաջին անգամը չէ, որ Բալոքին դարձնում է հումորի առարկա: