ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել Մարտունու շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ
Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի տարածած հերթական կեղծ տեղեկատվությունները։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 18֊ի երեկոյան կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշված է Արցախի Հանրապետության ՊՆ հաղորդագրությունում։