Սթիվ Ջոբսի սանդալները ավելի քան 200 000 դոլարով են վաճառվել
Ամերիկացի ձեռնարկատեր եւ Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի (1955-2011) կողմից 1970-1980-ական թվականներին կրած Birkenstock ապրանքանիշի սանդալները Julien's Auctions-ում ավելի քան 200 000 դոլարով են վաճառվել, ինչը գրեթե երեք անգամ գերազանցում է նախնական գնահատականը:
Կազմակերպության տվյալներով՝ լոտը վաճառվել է 218 700 դոլարով՝ կանխատեսվող 60-80 հազար դոլարի փոխարեն։ Սանդալների հետ վաճառվել է նաեւ գործարարի կոշիկները՝ NFT թոքենի տեսքով։
Նշվում է, որ Ջոբսն այս սանդալները կրել է Apple-ի ստեղծման համար կարեւոր ժամանակներում, երբ 1976 թվականին նա Սթիվ Վոզնյակի (Apple-ի համահիմնադիր) հետ միասին սկսեց Apple համակարգչի մշակումը Կալիֆոռնիայի Լոս Ալտոս քաղաքի ավտոտնակում։
Julien's Auctions-ի տվյալներով՝ սանդալները «աղբարկղից փրկել է» Ջոբսի տան կառավարիչ Մարկ Շեֆը։
Աճուրդի տունը հավելել է, որ սանդալները լավ վիճակում են՝ չնայած մաշվածությանը։ Ջոբսի ոտնահետքը մնացել է կոշիկի վրա, որը ձեւավորվել է երկար տարիներ կրելու ընթացքում: Սանդալների ռետինե ներբանները նույնպես մաշված են։
Ջոբսի սանդալները հինգ տարի շարունակ ցուցադրվել են նաեւ Իտալիայի, Գերմանիայի եւ ԱՄՆ-ի մի քանի ցուցահանդեսներում: