Աշխատանք՝ պատերազմի մասնակիցներին. ԱՍՀ նախարարության հայտարարությունը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Եթե Դուք 2016 կամ 2020 թվականի պատերազմների մասնակից եք,
- Զինգրքույկում ունեք նշագրում պատերազմներին մասնակցության մասին կամ ունեք ՊՆ տեղեկանք,
- Այժմ գործազուրկ եք,
- Ցանկանում եք կամ սովորել որևէ մասնագիտություն, կամ պրակտիկա անցնել, կամ անմիջապես աշխատանք գտնել, կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։
Ծրագրի մանրամասները՝ ԱՍՀՆ Telegram ալիքում՝ https://t.me/mlsaofra»: