Սաուդյան Արաբիայի արեւելքում կործանիչ է ընկել
ՌՕՈւ-ի տեխնիկական անսարքության պատճառով ինթնաթիռ է ընկել Սաուդյան Արաբիայի արեւելքում, Էշ Շարքիա նահանգում, անձնակազմի երկու անդամները փրկվել են։ Այս մասին երկուշաբթի առավոտյան հաղորդել է Մամուլի սաուդյան գործակալությունը՝ հղում կատարելով թագավորության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Թուրքի ալ-Մալիքիի հայտարարությանը։
Նրա տեղեկացմամբ՝ կիրակի երեկոյան F-15S կործանիչը տեխնիկական անսարքության պատճառով կործանվել է ուսումնական թռիչք կատարելու ժամանակ։ Միջադեպը տեղի է ունեցել Դահրան քաղաքի ռազմաօդային կայանի շրջանում։
Երկու օդաչուները ողջ են մնացել։ Աղետի պատճառով մարդիկ չեն տուժել, նյութական վնաս նույնպես չի հասցվել։ Հանգամանքները քննող հանձնաժողովը սկսել է աշխատանքը։