Կոստրոմայում ակումբում հրկիզման մեջ մեղադրվող անձն ընդունել է մեղքը
Կոստրոմայում «Պոլիգոն» ակումբում հրկիզման մեջ մեղադրվող անձն ընդունել է մեղքը, հաղորդում է «Գազետա» թերթը։
Ակումբում հրդեհ է բռնկվել նոյեմբերի 5-ի գիշերը։ Կրակը տարածվել է 3,5 հազար քմ տարածքով։
Միջադեպի հետեւանքով զոհվել է 15 մարդ։
Ավելի վաղ հաղորդվել է, որ հրդեհի պատճառ է դարձել պիրոտեխնիկայի օգտագործումը։