«Հրապարակ». Հայաստանն ինչքանով է ենթարկվում Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումների ռեժիմին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուս-ուկրաինական պատերազմից հետո, երբ Արեւմուտքը տնտեսական սանկցիաներ սահմանեց Ռուսաստանի նկատմամբ, սկսեցին ուշադիր հետեւել, թե Հայաստանն ինչքանով է ենթարկվում այդ սահմանափակումների ռեժիմին։
Գլխավոր թիրախը հայկական բանկային համակարգն էր, իսկ գլխավոր վերահսկողը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանը, ով, ըստ լուրերի, պարբերաբար այցելում էր Կենտրոնական բանկ, հանդիպում բանկիրների ու ԿԲ նախագահի հետ եւ զգուշացնում, որ սանկցիաների դեմ չաշխատեն, ռազմավարական դաշնակցին տակից չօգնեն, միանան հակառուսական պատժամիջոցներին։ Դրա հետեւանքով էլ բանկերն այդպես մեծացրին գործարքների միջնորդավճարները, սկսեցին խոչընդոտներ հարուցել Ռուսաստանից եկողների եւ նրանց բանկային փոխանցումների առաջ։
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը մեր այս հարցի մեջ «դեղին» երանգ տեսավ եւ ասաց․ «Ինչ վերաբերում է ԱՄՆ դեսպանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ այլ երկրների դեսպանների հետ հանդիպումներին, ինձ թվում է՝ պարիտետային սկզբունքը պահպանվում է։ Դրանք հանդիպումներ են, որոնք տեղի են ունենում տարին մեկ կամ երկու անգամ։ Այսինքն, ես կարծում եմ, որ Ռուսաստանի դեսպանի հետ ավելի շատ եմ հանդիպել, քան՝ Ամերիկայի դեսպանի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում