Համաձայն չեմ, որ Թուրքիայի հետ սահմանները բացվելու դեպքում Հայաստանի տնտեսությունը կքանդվի. Կուզմինա
Ես չէի համաձայնի տեսակետին, որ Թուրքիայի հետ սահմանները բացվելու դեպքում Հայաստանի տնտեսությունն ամբողջությամբ կքանդվի։ Այս մասին նոյեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ռուս քաղաքագետ Ելենա Կուզմինան։
«Թուրքիայի հնարավորությունների ընդլայնումից բացի, պետք է հաշվի առնել, որ Հայաստանը կապված է ԵԱՏՄ-ի շրջանակներում զգալի թվով պայմանագրերի հետ։ Բացի այդ, կա Իրանը, որը ԵԱՏՄ-ի հետ կունենա ազատ առևտրի գոտի»,- նշել է Կուզմինան։
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շատ կարևոր ասպեկտը, նրա կարծիքով, էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության հնարավորությունն է։ «Խոսքը տրանսպորտային հաղորդակցությունների մասին է, որոնք անհրաժեշտ են Կովկասի բոլոր երկրներին»,- հավելել է փորձագետը։