144 միլիարդ դրամի չափով ֆինանսավորում՝ Արցախին
2023 թվականի պետական բյուջեով նախատեսվում է 144 միլիարդ դրամի չափով ֆինանսավորում տրամադրել Արցախին։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նա նշել է, որ 2022 թվականի համար ևս 144 միլիարդ դրամ էր նախատեսվել։
«Այսինքն՝ առանց փոփոխության եկող տարի նույնչափ կֆինանսավորվի»,- ասել է Խաչատրյանը։
Նա հավելել է, որ ընթացքում խնդիրներ ի հայտ գալու դեպքում Հայաստանի կառավարությունը լրացուցիչ կքննարկի և համապատասխան լուծումներ կտա դրանց, ինչի համար նախատեսվել է ևս 20 միլիարդ դրամ: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նախորդ նիստում: