Արցախի «Արևիկ» բուժմիավորումում նյարդաբանական խորհրդատվություններ կիրականացնեն Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնից ժամանած մանկական նյարդաբանները
ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ), «Առաջադեմ բժշկություն» ՀԿ-ի հետ համատեղ «Բժիշկներ Արցախի համար» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 24-ից մինչև 28-ը ներառյալ «Արևիկ» բուժմիավորումում նյարդաբանական խորհրդատվություններ կիրականացնեն Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնից ժամանած մանկական նյարդաբաններ Անի Գևորգյանը և Անահիտ Հովհաննիսյանը, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը: