Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթի քննադատությունից հետո կեցվածք է ընդունել վարդագույն սթրինգով
Հեռուստաաստղ, գործարար և ռեփեր Քանյե Ուեսթի նախկին կինը կեցվածք է ընդունել վարդագույն ներքնազգեստով։ Նա սոցցանցերում երկրպագուների հետ կիսվել է համապատասխան նկարներով։
41-ամյա Քիմ Քարդաշյանը հայտարարել է սեփական Skims ապրանքանիշի ներքնազգեստի հաջորդ շարքի մոտալուտ թողարկման մասին։ Հեռուստաաստղն անձամբ է փորձել գովազդային արշավի համար մի քանի նոր ապրանքներ:
Քիմ Քարդաշյանի երկրպագուները մեկնաբանություններում հիացել են նրա կազմվածքով։ «Ինչպե՞ս կարող է նա լինել 40 տարեկան», «Ինչու է նա այդքան կատարյալ», «Արքայադուստր Քիմ», «Դու հիանալի տեսք ունես, Քիմ», «Գեղեցիկ»,- գրել են համացանցի օգտատերերը։
Նշենք, որ նախօրեին Քիմ Քարդաշյանի նախկին ամուսինը՝ Քանյե Ուեսթը, քննադատել էր նրան չափազանց անկեղծ լուսանկարների համար։ Ռեփերը Skims-ի գովազդային արշավներն անվանել էր «չափազանց սեքսուալացված»։