Ռուսաստանի ԿԲ-ն դիտարկում է դեպի Հայաստան և Ղազախստան անդրսահմանային փոխանցումների հնարավորությունը. Известия
Ռուսաստանի Կենտրոնական բանկի արագ վճարումների համակարգը դիտարկում է դեպի Հայաստան և Ղազախստան անդրսահմանային փոխանցումների հնարավորությունը, բանակցություններ են սկսվել այդ երկրների հետ, գրում է Известия-ն՝ վկայակոչելով վճարային շուկայի աղբյուրները։
Նրանցից մեկը պարզաբանել է, որ ռուսական բանկերը փորձարկում են փոխգործակցությունն ազգային ծառայությունների քլիրինգային կենտրոնի հետ, որն, իր հերթին, կատարելագործում է արտասահմանյան համակարգերի հետ աշխատանքը։
Աղբյուրներից մեկի խոսքով, մշակվում են նաև ԵԱՏՄ այլ երկրներ փոխանցումների տարբերակներ։ Սակայն այս պահին Հայաստանի և Ղազախստանի հետ աշխատանքը միայն սկզբնական փուլում է՝ բանակցությունների փուլում, ճշտել է մեկ այլ աղբյուր։