Ո՞րն է լինելու Ռուսաստանի հաջորդ թիրախը՝ Ուկրաինայում. Մեդվեդևը փակագծեր է բացել
Այսօր Ուկրաինայում «խաղարկվել է առաջին դրվագը»:
Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Նրա խոսքով, հարևան երկիրը «ազգայնամոլական քաղաքական ռեժիմի ներկայիս կոնֆիգուրացիայով շարունակելու է մշատական, ուղիղ և ակնհայտ սպառնալիք հանդիսանալ Ռուսաստանի համար»:
Բացի այդ, Մեդվեդևը նշել է, որ Ռուսաստանի նպատակն ու թիրախն այժմ պետք է լինեն «Ուկրաինայի քաղաքական ռեժիմի լիարժեք ապամոնտաժումը»: