«Թող նախագահան կյա». Ստեփանակերտում քաղաքացիները չցանկացան լսել Արցախի ԱԺ նախագահին
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիներին մոտեցավ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: Նա փորձեց պատասխանել հավաքված քաղաքացիների հարցերին, սակայն նրանք վրդովվեցին, և ասացին, որ իրենք պահանջում են Արայիկ Հարությունյանին, տեղեկացնում է News.am-ը:
Արցախցիներին հայտնեցին, որ նախագահը քաղաքում չէ, ինչը դժգոհությամբ ընդունեցին նրանք:
«Ես որպես Ազգային ժողովի նախագահ պատրաստ եմ պատասխանել ձեզ»,- ասաց Թովմասյանը, ինչին հավաքվածները արձագանքեցին, որ չեն հեռանա մինչև չտեսնեն Արայիկ Հարությունյանին:
Նշենք, որ մեծ թվով ոստիկաններ կան նախագահի նստավայրի հետ, քաղաքացիների թիվն անցնում է մի քանի հարյուրից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտի հրապարակում քաղաքացիները ինքնաբուխ հանրահավաք են անցկացնում: