Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ականի վրա տրակտոր է պայթել
Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ճանապարհաշինական աշխատանքներ կատարող տրակտորը պայթել է ականի պայթյունից։ ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ադրբեջանի ՆԳՆ-ն:
Պայթյունի հետևանքով տուժածներ չկան։