Երգչուհի Վալերիան կվարի «Բարի գիշեր երեխաներ» հաղորդումը
Երգչուհի Վալերիան որոշել է իրեն փորձել այլ կերպարով: Նա այսուհետ «Россия 1» հեռուստաալիքի եթերով կվարի «Спокойной ночи, малыши!»`«Բարի գիշեր, երեխաներ» հաղորդումը: Այս լուրով երգչուհին շտապել է կիսվել իր երկրպագուների հետ: Նա նկար է հրապարակել և մակագրել դրա ներքո. «Նայեք այս երեկո «Բարի գիշեր երեխաներ» հաղորդումը, ես եթերում կլինեմ»:
Երգչուհի երկրպագուներն իհարկե, անտարբեր չեն մնացել այս հրապարակմանը: «Մենք հաճույքով կդիտենք: Հիանալի նորություն է, դուք իսկապես տաղանդ եք»:
Սակայն, դեռ հայտնի չէ, թե երգչուհին հաղորդման մշտական հաղորդավարուհին կլինի, թե ոչ: