Իտալիան չպետք է փոխի իր դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ. Բեռլուսկոնի
Իտալիայի նոր կառավարությունը չպետք է փոխի իր դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ, La Stampa թերթին տված հարցազրույցում հայտարարել է Իտալիայի նախկին վարչապետ և Forza Italia կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին, գրում է Ռիա Նովոստին։
«(Վերաբերմունքը պետք է լինի ճիշտ այնպիսին, ինչպիսին նախկին իշխանությունների օրոք էր: Սրանում կասկած չկա»,- ընդգծել է քաղաքական գործիչը։
Միաժամանակ, նա նշել է, որ «երբ հանգամանքները թույլ տան, ինքը կլինի առաջինը, ով կպնդի հակամարտության դիվանագիտական կարգավորման վրա»։ «Սակայն դիվանագիտական լուծումը ենթադրում է Արևմուտքի բացարձակ միասնություն»,- եզրափակել է Բեռլուսկոնին։
Ավելի վաղ իտալացի քաղաքական գործիչն առաջարկել էր իր միջնորդությունը ճգնաժամի կարգավորման հարցում։ Նրա կարծիքով՝ դրան կարող էր մասնակցել նաև Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը։