Թշնամին համառորեն փորձում է երկրորդ ճակատը բացել Ռուսաստանի դեմ․ ՌԴ Պետդումայի պատգամավոր
Այս բարդ ժամանակներում իմ մտքերն Հայաստանի ժողովրդի հետ են, մտահոգված եմ իրավիճակով։ Այդ մասին իր տելեգրամի ալիքում գրել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը:
«Թշնամին, որը խառնաշփոթ է ստեղծել Ուկրաինայում, համառորեն փորձում է երկրորդ ճակատը բացել Ռուսաստանի սահմանների կողքին, այդ թվում՝ Հարավային Կովկասում։ Մեր դաշնակից Հայաստանի դեմ ագրեսիան պետք է անհապաղ դադարեցվի, իսկ մարտական գործողությունների ընթացքում ապօրինաբար զավթված տարածքն վերադարձվի։ Եվ թող կողմերը, Ռուսաստանի անմիջական մասնակցությամբ, շարունակեն զբաղվել սահմանագծմամբ ու սահմանազատմամբ։ Դե իսկ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են սեպ խրել եղբայրական Ռուսաստանի և Հայաստանի միջև և շահել դրանից, ասեմ ՝ չի ստացվի», - գրել է պատգամավորը։