Պուտինն Ալիևի հետ կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։
«Վաղը Պուտինը կհանդիպի Ալիևի հետ, որտեղ այդ թեման կլինի օրակարգի առաջին տեղում։
Կրեմլն ակնկալում է, որ այս շաբաթ հայ-ադրբեջանական սահման կժամանի ՀԱՊԿ առաքելությունը՝ Ստանիսլավ Զասի գլխավորությամբ։», - լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։