Իրանը զորքեր է մոտեցրել մեր և Ադրբեջանի սահմաններին. Ավետիք Չալաբյան
«Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Սիրելի՛ բարեկամներ,
Երեկ մենք ծանրագույն գիշեր ապրեցինք մեր կյանքում՝ սահմանից եկող տագնապալի լուրեր, Ջերմուկի շրջափակման վտանգ, վարչապետի աթոռին կառչած անձի անհեթեթ հայտարարություններ իր կողմից պատրաստվող դավաճանական նոր գործողության մասին, պաշտպանության նախարարի աթոռում պատահական հայտնված անձի անհեթեթ պնդումներ, որ բանակը ոչ մի բանի կարիք չունի, ՔՊ անհետացած «ժողովրդական» պատգամավորներ, որոնցից ոչ մեկը չհամարձակվեց ժողովրդի մոտ դուրս գալ:
Մեր միահամուռ պայքարը, սակայն, սկսեց իր արդյունքները տալ․
ա) մեր բանակը մի քանի ուղղություններով կոշտ հակահարված է հասցրել, ներառյալ՝ Ջերմուկի,
բ) գիշերը հաստատվել և պահպանվել է հրադադար,
գ) Իրանը զորքեր է մոտեցրել մեր և Ադրբեջանի սահմաններին,
դ) Փաշինյանը հրապարակավ հրաժարվեց իր հայտարարությունից,
ե) ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները սկսեցին Փաշինյանի անվստահություն հայտնելու գործընթացը,
զ) Արցախի Հանրապետության նախագահը հրապարակավ դիստանցավորվեց Փաշինյանից,
է) չնայած ծայրահեղ լարվածությանը և բազմաթիվ սադրիչների գործունեությանը՝ ԱԺ դիմաց հնարավոր եղավ կանխել հնարավոր բախումները, և գործընթացը տեղափոխել քաղաքական դաշտ, այն շարունակվելու է:
Ես և իմ գործընկերները ձեզ տեղյակ կպահենք հետագա պլաններից և զարգացումներից. խնդրում ենք տուրք չտալ խուճապին, ատելությանը, պահային արդյունք ստանալու գայթակղությանը․ թշնամին հենց դրան է սպասում, որպեսզի ջարդի մեր պայքարը: Եթե միասնական և խելամիտ գործենք, քայլ առ քայլ կազատագրենք մեր հայրենիքը թուրքից, արդեն այդ ճանապարհին ենք:
Աստված զորավիգ, մինչ վերջնական հաղթանակ»: