Գիշերվա հարձակումից հետո Սյունիքում ինքնապաշտպանական ջոկատներ են ձևավորվել. Գորիսի քաղաքապետն իր ջոկատով Իշխանասարում է
Կեսգիշերին թշնամու հարձակումից հետո Սյունիքում անմիջապես ձևավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ։ Ժամը 2-ից Իշխանասար է բարձրացել Գորրիսի խոշորացված համայնքի ղեկվար Առուշ Առուշանյանն իր ձևավորած ջոկատով, որտեղ իրավիճակն ամենալարվածն է եղել՝ մինչև առավոտ։ Գորիսի համայնքապետարանից Yerevan.Today-ի տեղեկությանը հրաժարվեցին լրացուցիչ մանրամասնել հայտնել։ Ի դեպ, Իշխանասարի բարձունքից, որտեղ թշնամին իր զորքով ներխուժել և տեղակայվել է դեռ 2021 մայիսից՝ գիշերը առաջին զոհերն ու վիրավորներն այստեղից են տեղափոխվել հիվանդանոցներ, բայց ստույգ մանրամասներով Yerevan.Today-ը կհրապարակի ավելի ուշ։
Տեղացիների խոսքով՝ Սյունքի տարբեր բնակավայրերից էլ կամավորներ տարբեր ուղղություններով փորձել են սեփական նախաձեռնությամբ դիրքեր բարձրանալ, որ Սյունիքի բարձունքներում պաշտպանությունն ամրանա, սակայն ՄՈԲ-երի մասին պաշտոնական հաղորդագրություներ առայժմ չկան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դաշնակից պետության միջամտությունից հետո Սյունիքում այս պահին համեմատաբար խաղաղ է։ Գորիսի բնակիչների խոսքով, 10-15 րոպե ընդմիջումներով հրանոթներից կրակոցներ են արձակում, «որ արնախում թշնամու զորքի մասին չմոռանանք»։
Սյուզի Բադոյան