Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Սրբազնագույն Հայրապետը սեպտեմբերի 7-ին Պիքֆայայի Ս. Աստվածածին վանքում ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (Հ.Բ.Ը.Մ.) նախագահ Պերճ Սեդրակյանին:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ շուրջ մեկ ժամ տևած հանդիպման առանցքը եղել են Հայաստան-սփյուռք գործակցության հետ աղերս ունեցող խնդիրներն ու մարտահրավերները: