Թոշակառուն ընկել է գետը և լողացել 20 կիլոմետր՝ բռնվելով ձկան զամբյուղից
Թաիլանդում 81-ամյա կինն ընկել է Չաո Փրայա գետը և ողջ մնացել։ Այս մասին հայտնում է Bangkok Post-ը։
Միջադեպը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 6-ի առավոտյան։ Թոշակառուն գիշերը ժամը 3-ի սահմաններում ընկել է գետը, սակայն չի կարողացել ինքնուրույն դուրս գալ ջրից:
Կնոջը գտել են առավոտյան ժամը 7-ի սահմաններում՝ միջադեպի վայրից 20 կիլոմետր հեռավորության վրա։ Ձկնորսը տեսել է, որ թոշակառուն պառկած է գետում՝ բռնած ձուկ բուծելու համար նախատեսված զամբյուղից։ Բացի զամբյուղից, թայլանդուհին ձեռքերում նաև վերմակ է պահել, որով ընկել էր ջուրը։
Այն բանից հետո, երբ կնոջն օգնել են ափ դուրս գալ, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Բժշկի զննումից անմիջապես հետո թոշակառուին թույլ են տվել տուն գնալ։