Դուբայի մրցաշարում Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի երկու անդամներն իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի
Դուբայի շախմատի միջազգային մրցաշարում կայացել են 6-րդ տուրի պարտիաները:
Dubai open-ի այս տուրում Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ`Արամ Հակոբյանը և Սամվել Տեր-Սահակյանը, իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի:
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը կիսել է միավորը:
Dubai open շախմատային 22-րդ մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցաշարին մասնակցում են 171 շախմատիստներ աշխարհի տարբեր երկրներից: Այն կեզրափակվի սեպտեմբերի 4-ն: