Հայաստանի Ֆուտբոլի կանանց ընտրանին զիջել է Կոսովոյի թիմին
Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում կայացել է Կանանց 2023 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի Կոսովո-Հայաստան հանդիպումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Կանանց Հայաստանի ազգային հավաքականը պարտվել է մրցակցին 1։2 հաշվով։
Հայաստանի հավաքականը հանդես է եկել հետևյալ մեկնարկային կազմով․
12․ Արմինե Հարությունյան, 3. Սավաննա Թեյլոր, 5․ Լիանա Ղազարյան, 6․ Աննա Դալլաքյան, 7․ Նենսի Ավեսյան, 8․ Մարալ Արթին (ա), 10․ Օլգա Օսիպյան (4․ Մարիա Սախինովա, 66), 14․ Կլաուդիա Չոլակյան, 17․ Վերոնիկա Ասատրյան (13․ Կարինե Եղյան, 90+2), 18․ Մարինե Կարապետյան, 22․ Անի Ղուկասյան։