Դիմակներն ունեն պատռվելու հատկություն․ ԱԻ նախարար
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատությանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Վերջին շրջանում իմ անձի վերաբերյալ պատվիրված հոդվածներն ու իրականությանը չհամապատասխանող թեզերը կամ խոսույթներն ինձ ևս մեկ անգամ բերում են այն համոզմանը, որ պատվիրատուները կամ պատվիրատուն իրենց առջև խնդիր են դրել խաղի նույնիսկ չընդունված կանոններով (անձնական տիրույթ ներխուժելով) փորձել թիրախավորել ինձ և գործունեությունս, բայց դիմակներն ունեն պատռվելու հատկություն, և շուտով արդարության բումերանգը կթակի նմանատիպ երևույթների դուռը։
Բոլորին մաղթում եմ բարի ժամանց՝ ժամանակավոր»: