Թուրքերին հրաժարվում են շենգենյան վիզաներ տրամադրել. Reuters
Թուրքերին մերժում են շենգենյան վիզաներ տրամադրել. այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նրա խոսքով՝ դա արվում է միտումնավոր՝ Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական արշավը բարդացնելու համար։
«Ցավոք, ԱՄՆ-ը և ԵՄ որոշ երկրներն ու միության անդամ չհանդիսացող պետությունները մեր քաղաքացիներին վիզա են տալիս մեկ տարով, 6-7-8 ամիս հետո։ Մեծացել է նաև մերժվածների թիվը: Սա ծրագրված է ու կանխամտածված»,- Չավուշօղլուի խոսքերն է մեջբերում Reuters-ը։
Արտգործնախարարի կարծիքով՝ դա արվում է միտումնավոր։ Չավուշօղլուն նաև նշել է, որ ԱՄՆ-ը և մյուս երկրները դա պատճառաբանում են կորոնավիրուսի դեմ պայքարով կամ կադրերի պակասով։ Սակայն, ըստ քաղաքական գործչի, այս կերպ բարդացվում է նախագահ Էրդողանի նախընտրական արշավը: