Չինաստանի հարավում մոլեգնել Է Մա-օն արևադարձային փոթորիկը
Չինաստանի Գուանդունի հարավային նահանգում մոլեգնել Է Մա-օն արևադարձային փոթորիկը: Հոնկոնգում տեղացել են հորդառատ անձրևներ, որոնք ուղեկցվել են փոթորկալի քամիներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 25-ին հաղորդում Է Associated Press-ը:
Գուանդունի օդերևութաբանական կենտրոնի տվյալներով, որին վկայակոչում Է գործակալությունը, Մա-օն ժամում 25 կիլոմետր արագությամբ շարժվել Է հյուսիս-արևմուտք, քամու արագությունը կազմել Է 118 կմ/ժ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Գուանդունի նահանգի Մաոմին քաղաքում բնակիչներին պատվիրել են չմոտենալ ափին:
Նշվում Է, որ Հոնկոնգում խիստ եղանակային պայմանների պատճառով մեկ մարդ վնասվածքներ Է ստացել: Հոնկոնգի իշխանությունները դադարեցրել են դպրոցների, պատվաստման կենտրոնների, միգրացիոն կենտրոնների աշխատանքը: Փոխվել են գնացքների չվացուցակները: Ավելի վաղ Հոնկոնգի դպրոցներն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով փակվել Էին 2021 թվականի հոկտեմբերին՝ Կոմպասու թայֆունի պատճառով. այդ ժամանակ զոհվել Է մեկ մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: