Զելենսկին ասել է, թե որն է Ռուսաստանի նպատակը
Նախորդ ժամերին ռուսական զինված ուժերը հրետակոծել ու հրթիռակոծել են Ուկրաինայի հարավային մի շարք բնակավայրեր, և այս ֆոնին նախագահ Վլադիմիր Զելենսկին զգուշացրել է, թե Ուկրաինայի անկախության հերթական տարեդարձին՝ օգոստոսի 24-ին ընդառաջ Մոսկվան ձգտելու է «դաժան» ինչ-որ քայլ ձեռնարկել Կիևի դեմ:
Ժամեր առաջ հեռարձակված տեսաուղերձում Ուկրաինայի նախագահը նաև ասել է, թե Ռուսաստանի նպատակն է ստորացնել ուկրաինացիներին, վախ ու հուսահատություն սփռել.«Սակայն մենք պետք է ուժեղ լինենք՝ դիմակայելու և հարկադրելու զավթիչներին վճարել իրենց ահաբեկչության համար»։
Օգոստոսի 24-ին Ուկրաինան նշելու է անկախության 31-րդ տարեդարձը, այդ օրը լրանում է նաև ռուսական ներխուժման կես տարին։